Պետք է գտնել մեկին, ով կկարողանա կասեցնել երթուղային գազելների ու կուսակցությունների գործունեությունը:
Ով կկարողանա արգելել փողով իրականությունն իբր լուսաբանող լրագրողների, արևմտյան ֆոնդերից սնվող ՀԿ-ների ու աղանդների աշխատանքը:
Պետք է գտնել մեկին, ով կկարողանա բացահայտել 18 թվականի կեղծ հեղափոխությունը:
Պետք է գտնել մեկին, ով կկարողանա արգելել Եռաբլուրներում տեսանկարահանումն ու հրապարակումը:
Պետք է գտնել մեկին ով կկարողանա բոլորին գցել իրենց տեղը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ